Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Ներկա գլոբալ հակամարտությունը, իր պրոքսի պատերազմներով և մատակարարման շղթաների փլուզման ռիսկերով, ստիպում են երկրագնդի գերբնակեցման պրոբլեմին նայել բոլորովին նոր տեսանկյունից

Ներկա գլոբալ հակամարտությունը, իր պրոքսի պատերազմներով և մատակարարման շղթաների փլուզման ռիսկերով, ստիպում են երկրագնդի գերբնակեցման պրոբլեմին նայել բոլորովին նոր տեսանկյունից
09.10.2026 | 14:10


Սկսած դեռևս անցյալ դարի 60-ական թվականներից՝ արևմտյան էլիտայի հիմնական մտահոգություններից մեկն առնչվում էր երկրագնդի գերբնակեցման և դրա հետ կապված կենսամիջավայրի անվերադարձ կեղտոտման և կյանքի համար անհրաժեշտ ռեսուրսների կրիտիկական չափով նվազման հետ։

Դրա հետ միաժամանակ աշխարհում տեղի էին ունենում գլոբալ բնույթի իրադարձություններ, ներառյալ գաղութային համակարգի փլուզումը, որոնք նպաստում էին հետամնաց երկրներում մարդկանց թվի արագացված աճին և դրան զուգահեռ էլ՝ բնակչության աճի դանդաղումը բարեկեցիկ միլիարդի երկրներում։

Հանգամանքներ, որոնք երկրագնդի գերբնակեցման հետ կապված ռիսկերն ավելի էին մեծացնում, որն էլ ծնեց նոր գաղափարների համակարգ այդ պրոբլեմի լուծման համար և որն էլ, բնականաբար, կենտրոնանում էր այն տեխնոլոգիաների շուրջ, որոնք այս կամ այն կերպ կարող էին նպաստել մարդկանց թվի նվազմանը երկրագնդի վրա, ներառյալ՝ լիբերալ դեմոկրատիայի ծնունդ ԼԳԲՏ տեխնոլոգիաները։

Բացի դրանից, քաջ հայտնի է, որ պատմության մեջ մարդկանց թվի աճը երկրագնդի վրա մշտապես արգելակվել է անընդհատ գոյապայքարով ու պատերազմներով, համաճարակներով, կլիմայական կատաստրոֆաներով, սովով և այլն։

Բայց քաջ հայտնի է նաև «Սև մահ» անունով ժանտախտի համաճարակը, որը, Մետաքսի ճանապարհով գալով Ասիայի խորքերից, տարածվեց Եվրոպայում 1346-1353 թվականներին և կտրուկ ձևով կրճատեց նրա բնակչության թիվը, որն էլ բերեց որակապես մի նոր երևույթի։

Մինչ այդ համաճարակը Եվրոպայում բնակչության թիվը իր ունեցած ռեսուրսների սակավության համեմատությամբ ավելի մեծ էր, որի պատճառով էլ հասարակությունը զարգանալ չէր կարողանում հավելյալ արժեքի խրոնիկ բացակայության պատճառով։

Համաճարակի պատճառով բնակչության թվի կտրուկ նվազումն էլ բերեց նրան, որ Եվրոպայում մեկ շնչին ընկնող ռեսուրսները աճեցին այնքան, որ առաջացավ նաև հավելյալ արժեք, որն էլ խթան դարձավ հասարակության զարգացման համար։

Հիմա նման իրավիճակում է մարդկային հասարակությունը, երբ մարդկանց թվի, բիզնեսի և տեխնոլոգիաների ավելի ու ավելի արագացող զարգացումը բերում է մեկ շնչին ընկնող ռեսուրսների կտրուկ նվազման, որը ռիսկային է մարդկության գոյության համար։

Այն հանգամանքը, որ զարգացող տեխնոլոգիաները կարող են ավելացնել սննդի արտադրությունը, ժամանակավորապես կարող է մեղմել պրոբլեմը, բայց, վերջին հաշվով, դա էլ կսպառի իր հնարավորությունները, և հարցի արմատական լուծումը, այսպես, թե այնպես, կպահանջի երկրագնդի վրա մարդկանց թվի կտրուկ կերպով նվազեցում։

Մեր օրերում այս հարցի դրվածքը փոխվում է այն պատճառով, որ եթե արևմտակենտրոն աշխարհում այդ հարցը հուզում էր միայն արևմտյան էլիտային՝ իր Հռոմի ակումբով և նման այլ նախաձեռնություններով, ապա աշխարհի գալիք ուժային բազմաբևեռությունը կստիպի այս կրիտիկական պրոբլեմի լուծման համար գտնել այլ միջոցներ։

Ներկա գլոբալ հակամարտությունը, իր պրոքսի պատերազմներով և մատակարարման շղթաների փլուզման ռիսկերով, ստիպում են երկրագնդի գերբնակեցման պրոբլեմին նայել բոլորովին նոր տեսանկյունից, կապված այն բանի հետ, որ միաբևեռ ուժային աշխարհից բազմաբևեռին անցումը կարող է ուժեղացնել հակամարտությունը, որն էլ կարող է բերել համատարած քաոսի ու կատաստրոֆիկ սովի՝ իր անկանխատեսելի հետևանքներով։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 223

Մեկնաբանություններ